ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Աորտայի կեղծ անևրիզմայի պատռվածքի բացառիկ դեպք
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության ծառայությունում, այսօրվա դրությամբ, Հայաստանում առաջին անգամ աորտայի կեղծ անևրիզմայի պատռվածքի կապակցությամբ վիրահատություն է կատարվել:
Վիրահատությունն իրականացրել է ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արամ Բադալյանը:
Անոթների արտակարգ վիրաբուժության մեջ աորտայի պատռվածքի դեպքերը պացիենտի համար ամենավտանգավոր իրավիճակների շարքին է դասվում, և ամբողջ աշխարհում այդ վիրահատություններն ուղեկցվում են մահացության բարձր տոկոսով: Առավել հազվագյուտ հանդիպում են աորտայի կեղծ անևրիզմաները, որոնց դեպքում վիրահատվող հատվածին հասնելը բարդանում է անատոմիական փոփոխություններով և հեմատոմայի խոռոչի բարակած պատով:
Հոկտեմբերի 1-ին, կեսգիշերն անց, «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 1982 թ. ծնված Է.Ա.-ն՝ որովայնի խոռոչում ուժեղ ցավերով, թուլությամբ, ճնշման անկումով: Ուշադրություն գրավեց պացիենտի տարիքն ու անամնեզում Բեխչետի հիվանդության առկայությունը՝ բարդացած երկու աչքերի կուրությամբ և ողնաշարային փոփոխություններով: Պացիենտը գտնվում էր հիպովոլեմիկ/հեմոռագիկ շոկի վիճակում, հեմոգլոբինը՝ 40 գ/լ, ճնշումը՝ 70/30 մմ ս.ս., զարկերակը՝ 130 հարված/րոպե հաճախականությամբ: Հետազոտման ընթացքում հայտնաբերվեց աորտայի երկխցիկային խոռոչով (6-10-ական սմ խցիկներ) մեծ կեղծ անևրիզմա և հսկայական հետորովայնային հեմատոմա:
Պացիենտը շտապ կարգով վիրահատվեց. աորտայի ինֆրառենալ հատվածը նորմալ չափսեր ուներ, պատի դեֆեկտը 20 մմ երկարությամբ գծային ճեղքվածքի տեսք ուներ, հսկայական հետորովայնային հեմատոման պարունակում էր 3 լիտրից ոչ պակաս հեղուկ: Պացիենտի կրիտիկական վիճակը և վիրահատության նվազագույն ծավալով սահմանափակվելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ իրականացվել է աորտայի պատի դեֆեկտի կարում:
Վիրահատությունը հաջող է անցել, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակով:
27.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







